Հայրենագիտություն

Եթե Տարոնից իջնենք քիչ հարավ և անցնենք Տավրոսը, ապա մեր առաջ կբացվի անառիկ Սասունը, մեր ժողովրդական էպոսի «Սասունցի Դավթի» դյուցազունների հայրենիքը։

Սասունը գտնվում է Վանա լճից արևմուտք և հարավ–արևմուտք, Մուշ քաղաքից հարավ։ Սասունցիները իրենց երկիրը անվանում են գավառ։ Սասուն անունով կա մի փոքրիկ գյուղ, որը գտնվում է այդ գավառի հարավային մասում:

Մշեցիները Սասունը Ծմակ էին կոչում, որ նշանակում է քիչ արև ստացող, խոնավ լեռնային վայր։

Սասունն անառիկ երկիր է, ունի բնական ամուր դիրք։ Նա լեռների, ժայռերի, քարանձավների, խոր կիրճերի և լեռնահովիտների մի աշխարհ է։ Սասունը հռչակվել է իր անմահ «Սասունցի Դավիթ» էպոսով, սրտեղ տրված է հայ ժողովրդի հերոսական պայքարը ընդդեմ արաբական տիրապետության։ Պատմական Հայաստանում Սասունը համար–

[էջ 212]

վում էր Աղձնիք նահանգի (աշխարհի) մի գավառ։ Սասունից հյուսիս-արևելք ընկած Խոյթը կամ Խութը Տուրուբերան նահանգի գավառներից մեկն է:

Սասուն լեռնաշխարհը իր հյուսիսային լանջով հարում է Մուշի դաշտին, իսկ հարավում` Վերին Միջագետքի այն հարթություններին, որոնք սահմանակից են Արևմտյան Տիգրիսի ու նրա ձախափնյա վտակների հովիտներին։ Սասնա սարերից ձյան հալոցքից ու անձրևներից գոյացած կարկաչահոս աղբյուրներն ու գետակները իրենց հորդահոս ջրերով ծնունդ են տալիս բազմաթիվ գետերի (Բաթման, Խարազան և այլն), որոնք դեպի Արևմտյան Տիգրիս են հոսում։

Սասուն լեռնաշխարհի հյուսիս-արևմտյան մասով անցնում է Կորդուքի շղթան, որի հետ հարավ-արևմուտքում կապված է Անդոկի լեռնաբազուկն իր նույնանուն գագաթով։ Այս լեռնաբազուկից արևելք ընկած է Կեպին սարը։

Մարաթուկ լեռը, որի վրա կառուցված է ս. Աստվածածին վանքը, Սրվանձտյանը անվանում է «սուրբ և բարեպաշտ» և Սասունի ամբողջ ժողովրդի համար՝ առաջին և վերջին ամենահավաստի երդումն է դարձել։ «Հընը Մարաթուկ վկա. տհընը սուրբ Մարաթուկ գինա»։ Ծովասարը գտնվում է Տալվորիկ գավառի արևելյան մասում։ Լեռը Ծովասար է կոչվել գագաթին եղած ծովակի (լճի) պատճառով։ Այս դալարագեղ ու ծաղկավետ սարը եղել է «Սասունցի Դավիթ» էպոսի հերոսների «սեհր անելու տեղ» (զբոսավայր)։

 

Հայրենագիտություն

Հայրենագիտություն

Երկաբանության թանգարանը անվան Հովհաննես Կարապետյանի գտնվում է Երևանում։

Թանգարանում կա տրոգնեթարյան փղի կմախքը և այն հայտնաբերվել է Շիրակի մարզում 1927 թվականին։ Թանգարանը հիմնադրվել է 1937 թվականին որը հիմնադրել է Հովհաննես Կարապետյանը։ Բացի տրոգնեթարյան փղից կա բնական քարեր, և երկնաքար և շինություներ։

Երկրաբանության թանգարանը գտնվում  է Մարշալ Բաղրամյան 24 հասցեյում

 

Հայրենագիտություն