Ուսւմնական պլան 9 րդ դասարան

Հաստատման է ներկայացվում կրթահամալիրի կառավարման խորհրդի հունիսի 26-ի նիստում 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր 

2023-2024 ուսումնական տարի  

9-րդ դասարան. մասնագիտական կողմնորոշման ծրագիր 

Ուսումնական պլան 

Առկա ուսուցում 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԺԱՄԱՔԱՆԱԿԸ 
Ընդհանուր բաղկացուցիչ 
Հայոց լեզու 
Գրականություն 
Ռուսերեն 
Երկրորդ օտար լեզու 
Մաթեմատիկա 
Քիմիա 
Ֆիզիկա 
Կենսաբանություն 
Աշխարհագրություն 
Պատմություն 
Հասարակագիտություն 
Արվեստ 
Տեխնոլոգիա 
Ֆիզկուլտուրա և անվտանգ կենսագործ. 
Ռազմամարզական ճամբար 5 օր (տարեկան) 
Սովորողի ընտրած գործունեություն  
Մասնագիտական կողմնորոշում 
Ուսումնական նախագիծ 
Ընդհանուր պարապմունք 1,5 
Ընդամենը շաբաթական 35,5 
Լրացուցիչ կրթություն 
Տնային ուսումնական աշխատանք  
Լրացուցիչ ուսուցման դասընթաց  
Ուսումնական ճամփորդություն  
Ուսումնական այլ նախագիծ  

Ուսումնական պլանի պարզաբանումներ 

  1. Ուսումնական պլանը հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ` Ծրագիր) սովորողի ուսումնառության պայմանագրի հավելվածն է: 
  1. Կրթական ծրագիրը կազմակերպում է կրթահամալիրի Ավագ դպրոցը (այսուհետ՝ դպրոց): 
  1. Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը ուսումնական պլանի հավելվածն են, դրանցում փոփոխությունները հաստատվում են սահմանված կարգով: 
  1. Ուսուցումը կազմակերպվում է կրթահամալիրի՝ սահմանված կարգով կազմված ուսումնական օրացույցով, կրթահամալիրային, դպրոցական, խմբային, անհատական ուսումնական աշխատանքով: 
  1. Ուսումնական տարին կազմված է չորս շրջանից։ Առաջին և երրորդ շրջանները կազմակերպվում են միասնական ժամատախտակով, ուսումնական պարապմունքների դասացուցակով։ Երկրորդ և չորրորդ շրջանները կազմակերպվում են որպես ուսումնական ստուգատեսային-նախագծային ճամբարներ, սահմանված կարգով։ Յուրաքանչյուր շրջանում Սովորողի համար սահմանված կարգով կազմվում է անհատական ուսումնական պլան։  
  1. Ռազմամարզական ճամբարները կազմակերպվում են ուսումնական տարվա ընթացքում, 2024թ. ամռանը։  
  1. Դասարանում սովորողների միջին թիվը 24-26 է, չի կարող գերազանցել 30-ը։ Սովորողի ընտրությամբ գործունեությունը կազմակերպվում է 8-22 հոգիանոց խմբերով, սահմանված կարգով։ Կրթահամալիրի տնօրենի որոշմամբ կարող են գործել ավելի փոքրաքանակ խմբեր` կրթահամալիրի ոչ բյուջետային միջոցների հաշվին: 
  1. Սովորողի նախասիրության զարգացման խմբակի՝ ակումբի անդամների նվազագույն քանակը 8 է:  
  1. Ուսուցումը կազմակերպվում է ընդհանուրի օգտագործման և անհատական թվային միջոցների կիրառմամբ, սահմանված կարգով: Դասավանդողը և սովորողը դպրոց են գալիս անհատական թվային ուսումնական միջոցով, տանն ունեն համացանց: Կրթահամալիրը սահմանված կարգով դպրոցում ապահովում է անլար, ապահով համացանցից ուսումնական նպատակներով անարգել օգտվելու  հնարավորություն: 
  1. Սովորողն ունի ուսումնական բլոգ, որում սահմանված կարգով արտացոլվում է նրա ուսումնական գործունեությունը, այդ թվում նաև լրացուցիչ կրթությունը։ Անձնական ուսումնական բլոգի (կայքի) սահմանված կարգով վարումը սովորողի և դասավանդողի պարտադիր ուսումնական աշխատանք է: 
  1. Կրթահամալիրի, դպրոցի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը սովորողի ուսումնական աշխատանք են: 
  1. Մեդիագրադարանը, դպրոցական գրադարանը, դասավանդողների, սովորողների, կրթահամալիրի ուսումնական կենտրոնների բլոգները, ամսագրերը սովորողին սահմանված կարգով տանը և դպրոցում ապահովում են անհրաժեշտ ուսումնական էլեկտրոնային և տպագիր նյութերով, միջոցներով: 
  1. Սովորողների կարողություններին և պահանջմունքներին համապատասխան` կրթական ծրագիրն իրականացվում է առկա, հեռավար, առցանց, տնային ուսուցման ձևերով, դրանց համակցումով։ 
  1. Սովորողի ուսումնական ամբողջ աշխատանքն արտացոլվում է նրա ուսումնական բլոգում։  
  1. Սովորողի ուսումնական գործունեության արդյունքները, ճամբարներին, ճամփորդություններին, ստուգատեսներին, առարկայական ֆլեշմոբներին, նախագծերին մասնակցությունը, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում են ստանում:  
  1. Հիգիենիկ պահանջների պահպանումը, ուսումնական ներքին և արտաքին տարածքների, գույքի խնամքը սովորողի ինքնուրույնության և ինքնասպասարկման արդյունք են: 
  1. Շրջապատի, նյութական միջավայրի բարելավման, ուսումնական-հասարակական (քաղաքացիական կրթության) աշխատանքներն իրականացվում են սահմանված կարգով:  
  1. Ուսումնական շաբաթը 5-օրյա է: Շաբաթ օրերին կարող են կազմակերպվել լրացուցիչ կրթության, ակումբային պարապմունքներ, հայրենագիտական, ուսումնական ճամփորդություններ, իրականացվել ուսումնական-հասարակական նախագծեր:  
  1. Ուսումնական օրը սահմանված կարգով սկսվում է ընդհանուր պարապմունքով: 
  1. Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները դասընթացների, ակումբային, ճամբարային գործունեության բաղկացուցիչն են:  
  1. Սովորողի ընտրությամբ և լրացուցիչ կրթության դասընթացները, ակումբները կազմակերպվում են դպրոցի կաբինետներում, կրթահամալիրի ուսումնական կենտրոններում, քոլեջում, լաբորատորիաներում, արվեստանոցներում, արհեստանոցներում, այդ թվում՝ նաև ուսումնաարտադրական։  
  1. Լրացուցիչ կրթության դասընթացների ցանկը, կազմակերպման կարգը հաստատում է կրթահամալիրի մասնաժողովը։ Սովորողը կարող է լրացուցիչ ուսուցման դասընթաց ստանալ նաև կրթահամալիրից դուրս։ 
  1. Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է դպրոցի ղեկավարի, դասավանդողների և սովորողների ուսումնական բլոգներում և սահմանված կարգով ներկայացվող էլեկտրոնային հաշվետվություններում. արդյունքները հանրայնացվում են հանրակրթական ստուգատեսների, ուսումնական օրացույցով որոշված տոների մասնակցության մոդուլներով, ցուցադրություններով, համերգներով, ներկայացումներով:  
  1. Ըստ ուսումնական շրջանների սովորողի ուսումնական գործունեության գնահատման հիմքում դրվում են սովորողի անհատապես և խմբով կատարած, իր ուսումնական բլոգում հրապարակած աշխատանքները (այդ թվում` հետազոտական-ստեղծագործական-թարգմանական աշխատանք, ուսումնա-հասարակական նախագծերի, ուսումնական ճամփորդությունների, հայրենագիտական արշավների նյութեր, առաջադրանքների կատարում, լրացուցիչ կրթության նյութեր, ուսումնական նախագծերի, ուսումնական շրջանների  հաշվետվություններ, ստեղծագործական ստուգատեսներին, հավաքներին, ցուցահանդեսներին, փառատոներին մասնակցության նյութեր), սահմանված կարգով: Կիրառվում են գնահատման տարբեր ձևեր, որոնք բերվում են 10 միավորանոց համակարգի: Խրախուսվում է սովորողի ուսումնական գործունեության ինքնահսկման և ինքնաստուգման ձևերի կիրառումը և հրապարակայնացումը մեդիայի միջոցով:  
  1. Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, համերգներում, ստեղծագործական հավաքներում։  
  1. Կրթական ծրագիրն ավարտողի տարեկան գնահատումը սահմանված կարգով կազմակերպվում է «Ելք» ստուգատեսով։  
  1. Ուսուցումը սահմանված կարգով կազմակերպվում է ուսումնական պարապմունքների տարբեր տեսակներով, հիգիենիկ միջավայրում, այդ թվում՝ բացօթյա, արտագնա, Արատեսի ուսումնական կենտրոնում։ 
  1. Առարկայական դասընթացների ծրագրերը կազմակերպվում են ուսումնական մոդուլներով։ 
  1. «Գրականությունը» ներառում է նաև արևմտահայերեն, բարբառով, միջին հայերեն և գրաբար ընթերցումներ, թարգմանական աշխատանք։ 
  1. «Մաթեմատիկան» կազմված է  «Հանրահաշիվ», «Երկրաչափություն» դասընթացներից։  
  1. «Կենսաբանություն»  առարկան կազմված է «Մարդու կազմախոսություն և մարմնի խնամք» դասընթացից, որը ներառում է էկոլոգիայի բաղկացուցիչ։ 
  1. Ֆիզիկայի, քիմիայի ուսումնական պարապմունքի ժամանակ դասարանը բաժանվում է երկու խմբի։  
  1. Ուսուցանվող մի օտար լեզուն ռուսերենն է: Երկրորդ օտար լեզուն սովորողն ընտրում է անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, վրացերեն, պարսկերեն, թուրքերեն ցանկից: Օտար լեզուները գործնական կիրառություն ունեն մյուս ուսումնական պարապմունքներում, միջմշակութային ուսումնական մոդուլներում, ուսումնական նախագծերում, ճամփորդություններում, հետազոտական աշխատանքում։  
  1. «Տեխնոլոգիա» առարկան կազմված է «Տնային տնտեսվարություն», «Միջավայրի խնամք և բարեկարգում», «Պարտեզի խնամք», «Դիզայն-խեցեգործություն», «Բույսերի խնամք», «Կենդանիների խնամք», «Կարուձև», «Խոհարարություն»  դասընթացներից, ծեսերի, տոների, ցուցադրությունների, տոնավաճառների, սպասարկման ուսումնական մոդուլներով: Ուսումնական պարապմունքի ժամանակ դասարանը բաժանվում է երկու խմբի։  
  1. «Արվեստ» առարկան կազմակերպվում է երաժշտության, պարի ուսուցման, արվեստի տարբեր տեսակների վերաբերյալ, ծեսի, տոնի, համերգի, ցուցադրության կազմակերպման ուսումնական մոդուլներով: 
  1. «Ֆիզիկական կրթություն, ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն» բնագավառը ներառում է սովորողի ընտրած անհատական կամ թիմային մարզաձևի պարապմունքները, մրցումները, ռազմամարզական խաղերը, սահմանված կարգով ռազմամարզական ճամբարի կամ հավաքի մասնակցություն: Սովորողին առաջարկվող մարզական ակումբներն են նետաձգություն, սուսերամարտ, մարմնամարզություն, ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ, սեղանի թենիս, հրաձգություն, ձյուդո: Որպես լրացուցիչ կրթության մարզական ակումբ՝ սովորողը կարող է ընտրել լող, հեծանվավարություն, եռամարտ, ձիավարություն, մարզական այլ ակումբի պարապմունքներ: Անվտանգ գործունեության հմտություններ սովորողը գործնական եղանակով ձեռք է բերում բազմամարտի նախագծերի, քայլարշավների, բարձունքներ հաղթահարելու, ռազմամարզական ճամբարների ժամանակ: 
  1. Սովորողը սահմանված կարգով շաբաթական 4 ժամ իրականացնում է իր ընտրությամբ գործունեություն՝ 2 կամ 4 ժամանոց ծրագրերով՝  քերականության, մաթեմատիկական, բնագիտական (ֆիզիկոսի, աստղագետի, քիմիկոսի, կենսաբանի), ինժեներական-տեխնիկական,  ծրագրավորողի, կինո-ֆոտոյի, մեդիալրագրության, օտար լեզվի (գերմաներեն, վրացերեն, պարսկերեն, թուրքերեն, ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն)-թարգմանչության, խաղողի և գինու դպրոցի (գինեգործության), գրաֆիկ դիզայնի, մետաղի և քարի գեղարվեստական մշակման, պատմաբան-հնագետ-ազգագրագետի, երգչախմբային, վոկալ-գործիքային, մարզական, արհեստավորի (այդ թվում՝ նաև բրուտի, ատաղձագործի,  պարտիզպանի, այգեգործի, խոհարարության, հացաթխում, կարուձևի, գորգագործության-ասեղնագործության)։  
  1. Սովորողը սահմանված կարգով կարող է ընդգրկվել կրթահամալիրի ակումբներում։  
  1. Սովորողը սահմանված կարգով իրականացնում է մասնագիտական կողմնորոշման նախագծեր։  
  1. Սովորողը սահմանված կարգով իրականացնում է իր ընտրությամբ ուսումնական-նախագիծը։  
  1. Ուսումնական դասընթացներից լրացուցիչ (տնային) առաջադրանքները, ամենամսյա առարկայական ֆլեշմոբները սովորողի ընտրությամբ են։ 
  1. Ուսումնական ճամփորդությունները, ուսումնական և այլ նախագծերը կազմակերպվում են ուսումնական տարվա երկրորդ, չորրորդ՝ ճամբարային շրջաններում, առաջին և երրորդ շրջանների նախագծային ուսուցման շաբաթներում, ուսումնական արձակուրդների ընթացքում, սահմանված կարգով։ 

Տնային-Ընտրել եմ

Ընտւորթյան ձևը-Ֆիզիկոս-Աստղագետ

Լրացուցիչ հաճախում դպրոցից դուրս-ոչ։

Երկարօրյաից օգտվում եք-ոչ

Դպրոցի տրնասպորտ(միակողմանի, երկկողմնանի)-ոչ

Ֆիզկուլտուրայի ձև-նետաձգություն։