Հասարակագիտություն

Ազատություն, գաղափար է, որը արտացոլում է  սուբյեկտի վերաբերմունքը իր իսկ ակտերին, որի ներքո նա հանդիսանում է դրանց որոշիչ պատճառը, և դրանք անմիջականորեն պայմանավորված չեն բնական, սոցիալական, միջանձնյա-շփումային, ներքին-անհատական կամ տոհմա-անհատական գործոններով։ Որոշ մարդիկ սահմանում են ազատությունը, որպես հանգամանքների հանդեպ գերակայությունը՝ գործից տեղյակ լինելով, մյուսները, Շելլինգի պես, պնդում են, որ ազատությունը բարու և չարի տարբերակել կարողանալու հիման վրա ընտրություն կատարելու կարողությունն է։

Էթիկայում ազատությունը կապված է մարդու մոտ կամքի ազատության առկայության հետ։

Իրավունքի ասպարեզում ազատությունը  Սահմանադրության  մեջ կամ այլ իրավաբանական ակտում հաստատված մարդու հնարավոր որոշակի պահվածքն է (խոսքի ազատություն, դավանանքի ազատություն և այլն)։ Ազատության կատեգորիան մոտ է իրավունքի հասկացությանը սուբյեկտիվ իմաստով, սակայն վերջինս ենթադրում է իրավաբանական իրականացման մեխանիզմի առկայություն՝ ազատությունը խախտող որոշակի արարքներից զերծ մնալու համար[3]։ Այդպես, «Մարդու և քաղաքացու իրավունքների մասին հռչակագրում» (1789, Ֆրանսիա) մարդու ազատությունը մեկնաբանվում է որպես իրավունք «անել այն ամենը, ինչը չի վնասում ուրիշներին։ Այդպիսով, յուրաքանչյուր մարդու բնական իրավունքների իրականացումը սահմանափակվում է միայն այն սահմաններով, որոնք ապահովում են հասարակության այլ անդամների հնարավորությունը օգտվելու նույնպիսի  իրավունքներից։ Այդ սահմանները կարող են որոշվել միայն օրենքով»

Իմ կարծիքով ազատությունը դա մարդու իրավունքներից է, երբ մարդը ամեն ինչից ազատվում է, զգում է իրեն ազատ, և ազատությունը դա շատ կարևոր բան է, քանի որ առանց ազատության չէր լինի ոչ մարդու այլ իրավունքները, մարդիկ կզրկվեին ազատությունից, ստիպված պետք է կալանավորվեին։

Գևորգ Չաուշը եղել է հայ ազգային ազատագրական շարժման հերոս,  հայդուկապետ,  ՀՅԴ անդամ։ Գևորգ Չաուշը համիդյան արյունոտ վարչակարգի դեմ ոտքի ելած հայ ֆիդայական շարժման առաջին սերնդի ակնառու դեմքերից է, իր ժողովրդի ազատագրման գործին նվիրված անձնազոհ մարտիկ։ Ծնվել է 1870 թվականին, Բիթլիսի վիլայեթում։ Մահացել է մայիսի 27-ին,1907 թվականին Սուլուխ կամուրջ Բիթլիս վիլայեթ, Սուլուխ, Օսմանյան կայսրությունում։

Հասրակագիտություն

Մարդու հոգեկան դասակարգումը

Մարդն ունի զարմանահրաշ հատկություն՝ մտածելու, երևակայելու, ճանաչելու ունակություն, զգալու, հասկանալու, տեսնելու, շոշափելու, զարգանալու և խոսելու ունակություններ և ինքնագիտակցւթյուն:

Եթե մարդը ծնվեր գազանների միջավայրում կդառնար գազան, իսկ մարդկանց միջավայրում կդառնար բանական էակ:

Մարդը ավելի խելացի է, քան գազանները, որովհետև մարդը ունի ամենաբարձր խելքի ինտելեկտը:

Մարդն ունի արվեստ, որովհետև մարդը զգում է արվեստը:

Մարդը կարող է ունենալ մի շարք էմոցիաներ՝ լացել, ջղայնանալ, հոզվել, տխրել, ուրախանալ, զարմանալու, ոգեշնչվելը, տարակուսվելը, հետաքրքրասեր դառնալու, սիրելու, ատելու, հայրենասեր դառնալու, և այլն: