Հայրենագիտություն

Լոռու մարզը բնակչության թվով առաջին մարզն է: Մարզն իր բոլոր հարևան մարզերի և Վրաստանի հետ կապվում է բարեկարգ ավտոխճուղիներով կապվում է :

Լոռու մարզի տարածքը զբաղեցնում է պատմական Հայաստանի Գուգարք նահանգի արևելյան կեսը: Այստեղ X-XIդդ. գոյություն է ունեցել հայկական անկախ պետություն`   Լոռու թագավորությունը: Մարզի մի մասը հանդիսացել է Զաքարյանների տոհմական կալվածքը:
Բնական ռեսուրսները և հարստությունները
Լոռու մարզն ընգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ: Մակերևույթին բնորոշ են ընդարձակ լեռնաշղթաները, աստիճանակերպ լանջերը, լավային սարավանդները, անդնդախոր ձորերը: Առանձնանում են Փամբակի ու Լոռու գոգավորությունները և Լոռու ձորը:
Գոգավորությունները միմյանցից բաժանվում են Բազումի լեռնաշղթայով: Այստեղ է գտնվում Պուշկինի լեռնանցքը, որտեղով անցնում է խճուղին և որտեղ 1828թ. Էրզրում մեկնող Ալեքսանդր Պուշկինը հանդիպել է Ալեքսանդր Գրիբոյեդովի դիակին, որը փոխադրում էին Թիֆլիս: Գրիբոյեդովը զոհվել էր Պարսկաստանում, այնտեղ նա (Ռուսաստանի լիազոր-նախարարն էր) կազմակերպում էր հայերի գաղթը դեպի Հայաստանի`   Ռուսաստանին միացած շրջաններ:

Մայրենի

Տրված բայերը՝ գործողություն ցույց տվող եզակի  բառերը՝ դարձրո՛ւ հոգնակի, հոգնակին՝ եզակի: Օրինակին՝

Քայլում եմ-քայլում ենք։

Քալյլում եք –քայլում ես։

Քայլում ես-քայլում եք:

Վազում եմ-վազում ենք։

Վազում են-վազում եք

Մտածում ենք-մտածում եք։

Մտածում ես-մտածում եք։

Կարդում եմ-կարդում ենք։

Կարդում եք-կարդում ես։

Կարդում է-կարդում են։

Խոսում են-խոսում է։

Խոսում ես-խոսում եք

ծաղկում է-ծաղկում են։

Ծաղկում ենք-ծաղկում եք։

Ծաղկում եք-ծաղկում ենք։

Տրված բառերին ավելացրո՛ւ ինչպիսի՞ հարցին պատասխանող բառեր:

Գիրք, ծաղիկ, ընկեր, քույր, գարուն, փողոց, երգ, լեռ, երկինք, հայրենիք, մարդ, սովորող, տուն, աշխատանք, պատմություն:

Օրինակ՝ հետաքրքիր, խորիմաստ գիրք:

Անուշբույր թարմ ծաղիկ։

Լավ խաղի ընկեր։

Գեղեցիկ արտաքինով քույր։

Ուրախ գեղեցիկ գարուն։

Նեղ դժվարանցանելի փողոց։

Հայկական ուրախ երգ։

Բարձր գագաթով լեռ։

Կապույտ պարզ երկինք։

Մեծ անծայրածիր հայրենիք։

Ազնիվ բարի մարդ։

Խելացի լավ սովորող։

Մեծ մաքուր տուն։

Լավ դպրոցական աշխատանք։

Մեծ կենդանական պատմություն։