Գրականություն

Սիրելի՛ սովորողներ, կա’մ ձեւակերպեք   անհատական  նոր նախագիծ, կա’մ շարունակեք իրականացնել հինը` հրապարակելով այսօրվա ամսաթվով։ Արդյունքները եւս կհրապարակե’ք նախագծի ներքեւում։

Ժամանակահատվածը-շուրջտարյա

Նպատակը-իմանալ ավտոմեքենայի պատմության մասին, և այլ փոխադրամիջոցների մասին։

Արդյունքը-ուսումնական նյութեր բլոգներում, տեսանյութեր

Ավտոմեքենա (ծագել է՝ հին հունարեն՝ αὐτο − ինքնուրույն և լատ․՝ mobilis − շարժվող), սեփական շարժիչով տրանսպորտային միջոց, որը հարմարեցված է ցամաքի վրա տեղաշարժման համար։ Լայնորեն տարածված է ողջ աշխարհում։ Ավտոմեքենաների արագ և հարմարավետ տեղաշարժման համար կառուցվում են հատուկ  ավտոմայրուղիներ կամ պինդ ծածկով ճանապարհներ։

Ավտոմեքենան կամ ինքնաշարժը ընդամենը 2 հարյուրամյակի պատմություն ունի։ Քամու կամ մարդու մկանային ուժով շարժման մեջ դրվող սայլակների ստեղծման փորձեր կատարել են շատ վաղուց։ Մարդիկ մտածում էին նաև այնպիսի սայլ ստեղծել, որը շարժվեր ինքնիրեն՝ առանց ձիերի։ 18-րդ դարի 2-րդ կեսին  շոգեմեքենայի հայտնագործումը դրդեց  ֆրանսիացի ճարտարագետ  Կյունոյին սայլի վրա շոգեմեքենա դնել, և 1769 թվականին նա ստեղծեց առաջին շոգեավտոմեքենան, որը, սակայն, շատ ծանր էր։

Ավտոմեքենայի լայն օգտագործումը՝ որպես տրանսպորտի միջոց, սկսվեց  ներքին այրման շարժիչի երևան գալուց ( 1880 թվականից) հետո։ Առաջին իսկական ավտոմեքենան եռանիվ էր, այն 1885 թվականին ստեղծել է գերմանացի ինժեներ Կառլ Բենցը։ Դրանից հետո գերմանացի ճարտարագետ  Գոտլիբ Դայմլերը և Կառլ Բենցը ստեղծեցին քառանիվ ավտոմեքենա։