Լեզվում կան բառեր, որոնք արտահայտում են գործողության (հատկանիշի)
հատկանիշներ, օրինակ՝ հերոսաբար կռվել, դանդաղորեն քայլել, լիովին վստա-
հել, անմիջապես օգնել, չափազանց դժվար։ Գործողության (հատկանիշի) հատ-
կանիշներ ցույց տվող բառերը միավորվում են մակբայ խոսքի մասի մեջ։ Մակբայ-
ները լինում են տեղի, ձևի, չափ ու քանակի, ժամանակի։
Տեղի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման տեղը, օրինակ՝
ամենուրեք, դեմ դիմաց, հեռու, մեջտեղ, գյուղեգյուղ, դռնեդուռ։
Ձևի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ձևը, օրինակ՝
արագ, բարեկամաբար, դանդաղ, կամաց, հերոսաբար, միաձայն, լրջորեն, հա-
զիվհազ, հապճեպ, հոտնկայս, ներքուստ, արտաքուստ։
Չափ ու քանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման
չափը, հատկանիշի դրսևորման աստիճանը, օրինակ՝ ամբողջովին, հաճախ, լիո-
վին, գրեթե, մոտավորապես, բազմիցս, մասամբ, չափազանց, փոքր-ինչ, իսպառ,
քառակի։
Ժամանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ժամա-
նակը, օրինակ՝ այժմ, այլևս, այսուհետև, արդեն, նախօրոք, վաղ, վաղուց, ուշ,
օրեցօր, առայժմ, միշտ, հիմա, հավիտյան։
Որոշ մակբայներ բազմիմաստ են և տարբեր նախադասություններում կարող
են արտահայտել տարբեր իմաստներ։ Սրանք կոչվում են ընդհանրական մակբա-
յներ, օրինակ՝ Շուտ-շուտ այցելում է (չափ). Շուտ-շուտ ուտում էր (ձև)։ Սրանց
տեսակը որոշվում է ըստ տվյալ կիրառության։
Մակբայների մի մասը կազմված է մակբայակերտ ածանցներով, որոնցից են՝
-բար (օրինակ՝ հերոսաբար), -պես (օրինակ՝ մշտապես), -որեն (օրինակ՝ մտեր-
մորեն), -ովին (օրինակ՝ ամբողջովին), -ակի (օրինակ՝ շեղակի), -գին (օրինակ՝
ցավագին), -պատիկ (օրինակ՝ կրկնապատիկ), -վարի (օրինակ՝ մարդավարի), —
ուստ (օրինակ՝ ներքուստ) և այլն։
Նախադասության կազմում մակբայները կատարում են պարագաների
շարահյուսական պաշտոններ։

Վարժություններ
Վարժություն 1։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ մակբայը։

  1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ

Արագորեն

  1. ապա, մասին, լիովին, անշուշտ

լիովին

  1. եթե, որտեղ, ամենուր, այստեղ

ամենուր

  1. մյուս, բոլոր, ուր, հապճեպ

հապճեպ

  1. ոչինչ, գրեթե, ինչ-որ, այսպես

գրեթե

երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր

նախօրոք

  1. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ

ձայնավոր

ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ

փոքր ինչ

  1. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր

մասամբ

  1. ողջ, ամբողջ, ամբողջովին, ոչ մի

ամբողջովին

Վարժություն 2։ Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները։
Հերոսաբար, մասամբ, փոքր-ինչ, ամենուրեք, լիովին։

Տղան հերոսաբար կռվեց թշնամու դեմ

Արամը դասը սովորեց մասամբ

Աղքատ մարդը փոքր-ինչ հետո դարձավ հարուստ

Հայաստանում ամենուրեք խաչքարեր են։

Արմենը դասը սովորեց լիովին։

Leave a comment